Այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակի ընտանիքը բարեկեցությունը պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել գործարարներ Անդրանիկ Ղազարյանին և Արմեն Սիրունյանին, որոնց շնորհիվ կուրթանեցի Մեխակ Առաքելյանի 30 տարվա երազանքն իրականացել է, և նա, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է նոր բնակարան:

«Մեր Մեխակը տուն ունի արդեն։ Շնորհակալ եմ գործարարներ Անդրանիկ Ղազարյանին և Արմեն Սիրունյանին այս իրավիճակն այսպես լուծելու համար։

Բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակի ընտանիքը ձեռք բերված բարեկեցությունն աշխատանքով պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի։ Հաջողություն եմ մաղթում, Մեխակ ջան»,- գրել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ