ԱՄՆ-ում թեստ են մշակել, որը կարող է վարակումից հետո մեկ օրվա ընթացքում հայտնաբերել կորոնավիրուսը

ԱՄՆ ԶՈւ մասնագետները նոր թեստ են մշակել, որը կարող է վարակումից հետո մեկ օրվա ընթացքում հայտնաբերել կորոնավիրուսը, հաղորդում է The Guardian-ը:

Մշակողների խոսքով՝ նոր թեստ-համակարգը կարող է հայտնաբերել վիրուսը 24 ժամում:

Գիտնականները դեռեւս չեն ստացել իշխանությունների պաշտոնական թույլտվությունը, որպեսզի սկսեն կիրառել նոր թեստերը:

Թույլտվությունը նրանք կարող են ստանել մեկ շաբաթվա ընթացքում, ինչը թույլ կտա այն կիրառել արդեն մայիսի երկրորդ կեսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ