Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան 3000 հարցումների՝ տեղեկացնում են, որ մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։
Նշում են, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես անմիջապես կհայտնեն։
Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման, փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշում են, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։