«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. մասնակցել է վարչապետ Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ավարտից հետո կառավարության ղեկավարը, ԱԺ նախագահը և պատգամավորները հեռացել են՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Պատգամավոր Արթուր Մանուկյանը լրագրողներին ասել է, որ քննարկվել են Գավառի դեպքերը, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Նշենք, որ մայիսի 5-ին մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան, և, ըստ տեղեկությունների, խմբակցությունում քննարկվել են նաև քառօրյայի օրակարգային հարցերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ