Արցախի ևս մեկ զորամաս անցավ սննդի ապահովման նոր համակարգին

Արցախի զորամասերի ճաշարանները արդիականացվում են:

Նոր ճաշացանկը շահեկանորեն տարբերվում է, և զինծառայողները գոհ են: Հրամկազմն էլ ընդգծում է, որ հիմա զինվորները միայն ծառայության մասին են մտածում

Հիշեցնենք, որ Զինված ուժերում զինծառայողների բողոքների հիման վրա փոխվել է սննդի տեսականին․ ռագուից հրաժարվել են, մսաբուսային պահածոները վերափոխել են ու ավելացրել են այլ սննդատեսակներ, ինչպես, օրինակ, արագ պատրաստվող ապուրները։

Այս ամենն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը։

Նա բացատրեց, որ գնացել են դեպի զինծառայողների հարմարություն՝ 7 տեսակ չոր ապուր են մշակել, որոնք դիրքերում կարելի է պատրաստել մի քանի րոպեում՝ ավելացնելով ընդամենը եռացող ջուրը։ Բայց գնացել են ավելի հեռուն․ հիմա զինծառայողներին տրվող հացի 40 տոկոսը լավաշի տեսքով է, իսկ եթե զինծառայողները պահանջեն, այդ տոկոսը կավելանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ