Գյուղում օձի խայթոցի նոր դեպք է գրանցվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին, ժամը 10:36-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝մոտ 1 կմ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Վարդանես» կոչվող տարածքում:

Փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ