COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի ԵՄ-ում, հասանելի կլինի բոլորին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ըՄահացածների թիվն անցել է 239 հազարըԱպաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ