Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը՝ կառավարության շենքում ծեծկռտուքի մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Ծեծկռտուք՝ կառավարության շենքում. Նավակ Ճոճողն Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ» վերնագրով հոդված։

Տեղեկացնեմ, որ հոդվածը վերից վար սուտ է և կայքի հեղինակների՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող երևակայության արդյունք:

P. S. Այն, որ politik.am-ը լրատվությունից նույնքան հեռու է, որքան արևից հետո Երկիր մոլորակին ամենամոտ աստղը՝ Պրոկսիմա Ցենտավրան, ինձ համար վաղուց նորություն չէր: Բայց հետաքրքրիր է նաև (սակայն, հավանաբար, ոչ պատահական), թե ովքեր են անմիջապես արտատպել այս սուտ լուրը, օրինակ՝ այնպիսի կայքեր, ինչպես news.am-ը, tert.am-ը, panorama.am-ը, pastinfo.am-ը և այլն»:

Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Ծեծկռտուք՝ կառավարության շենքում. Նավակ Ճոճողը Ավինյանին մեղադրել է մամուլի…

Posted by Vahan Hunanyan on Friday, May 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ