«Մանրամասներ, որոնք կարևոր են». ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նախարարը հնչեցրեց որոշ մանրամասներ, որոնք կարևոր են.

  • եթե տվյալ առարկայից երկրորդ կիսամյակում՝ մինչև մարտի 13-ը, սովորողը չունի գնահատական, տարին ամփոփվում է առաջին կիսամյակի արդյունքով.
  • եթե ունի մեկ գնահատական նույն ժամանակահատվածում՝ սովորողի ցանկությամբ ամփոփվում է առաջին կիսամյակի արդյունքով, եթե այդ մեկ գնահատականը երկրորդ կիսամյակի ընթացքում ավելի բարձր է, դա հիմք կվերցվի սովորողի ցանկությամբ.
  • եթե տարեկանի ամփոփման համար ստացվող միջինացված գնահատականը պարունակում է ամբողջ թիվ և առնվազն մեկ նիշ ավել՝ միջինացումը կարվի հօգուտ սովորողի, օրինակ՝ 6,1-ի դեպքում՝ տարեկանը կամփոփվի 7 և համանման մյուս դեպքերում.
  • տարեկան 1-3 միավորային գնահատական ունենալու պարագայում, անկախ առարկաների քանակից, ուսուցիչը կկազմի այդ սովորողի համար անհատական ուսուցման պլան՝ յուրացնելու համար բաց թողնվածը և հեռավար եղանակով կկազմակերպվի վերաքննություն՝ մինչև հունիսի հինգը, որպեսզի բոլոր սովորողներն այս դեպքում ստանան փոխադրվելու հնարավորություն.
  • մեդալի հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցել քննությունների և ստանալ մեդալը, մանրամասները լրացուցիչ կհայտնենք»:

երեկ նախարարը հնչեցրեց որոշ մանրամասներ, որոնք կարևոր են.📌եթե տվյալ առարկայից երկրորդ կիսամյակում՝ մինչև մարտի 13-ը, …

Posted by Zhanna Andreasyan on Thursday, April 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ