Արամ Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

Մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղը Կառավարությունում շուտով կզբաղեցնի «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը:

«AD TV»-ի եթերում անդրադառնալով թեմային` Արամ Սարգսյանն ասել է.

«Տիգրան Ավինյանն իր տեղում աշխատում է, և այս թեմայով խոսակցությունն ինձ համար ոչ միայն նյութ չէ, այլև անհարմար եմ զգում նման բաներից խոսել: Մարդն իր տեղում աշխատում է: Լրատվական դաշտը սենսացիաներ է փնտրում ամեն մանր բանից սարքում է մեծ պատմություն:

Կառավարությունը նաև այնպիսի տեղ է, որտեղ պաշտոնյաները փոխվում են և այդտեղ որևէ դժբախտություն չեմ տեսնի, եթե փոփոխություններ լինեն:

Տիգրան Ավինյանը, Արարատ Միզոյանը վարչապետի ամենամերձավոր շրջապատն են, բայց, դա չի նշանակում, որ այդ մարդիկ փոփոխման ենթակա չեն»,- ասել է Սարգսյանը:

Հարցին, թե այս ընթացաժքում իրեն որևէ առաջարկ չի՞ եղել, Սարգսյանը պատասխանել է. «Բացարձակ: Ես Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ տետատետ հանդիպել եմ քարոզարշավի ժամանակ, դրանից հետո նամակագրական կապ եմ ունեցել Ամուլսարի և Արցախի թեմաներով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ