«2018-ի թոփ 10-ը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:

Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:

Եւ ուրեմն

  1. Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը,  չենք ունենա մշակույթի նախարարություն
  2. Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
  3. Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:
  4. Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:
  5. Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը:
  6. Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:
  7. Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:
  8. Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա։
  9. Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա :
  10. Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների:  Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Շարմազանովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ