«Լավ լուրեր ստացա». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գործարարների հետ կայացած հանդիպմանը եւ դրա վերաբերյալ լավատեսական գրառում արել:

«Այսօր նախաամանորյա հանդիպում ունեցա գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Լավ լուրեր ստացա կառուցվող գործարանների, ներդրումային ծրագրերի մասին: Ի կատար՝ 2019-ին:)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատարի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ընդունելություն:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ