Մարգարիտը փափկամարմինների խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից։
Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։Մարդկությունը դեռ վաղ ժամանակներից գիտի դրա գաղտնիքը և բավականին թանկ է գնահատում։Երբ մեկնում ենք ճանապարհորդության երազում ենք գտնել այդ փափկամարմին գեղցկուհուն և այնտեղից դուրս բերենք մարգարիտը, ոմանց բախտը ժպտում է, իսկ ոմանցը՝ ոչ։Մեր այսօրվա հերոսի բախտը մի այլ կարգի է բերել, նա ոչ թե մեկ, այլ մի քանի մարգարիտի սեփականատեր է դառնում․