Անդրադառնալով կիսամյակային գնահատականների հաշվարկման վերաբերյալ առաջացած դժգոհություններին՝ նախարարն ասաց, որ գերազանցիկության ձգտող աշակերտը հին հիվանդություն է, որը փոփոխությունների միջոցով պետք է հաղթահարվի:
«Ցավոք, մենք գնահատականն ավելի ենք կարևորում գիտելիքից, այսինքն՝ ձևը՝ գիտելիքից: Հարգելիʹ ծնողներ, դուք ջանք եք գործադրել ձեր երեխաների համար, ոչ թե կառավարության, կամ նախարարության: Իմ կարծիքով՝ հիասթափվում են այն ծնողները, որոնց համար գնահատականը շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց նա:
Եթե մինչև մարտի 13-ն աշակերտն ունի 1 գնահատական, ապա իր իսկ ցանկությամբ երկրորդ կիսամյակի համար կարող է հաշվարկվել նախորդ կիսամյակի գնահատականը:
«Մենք փորձել ենք առավելագույնս արդյունավետ որոշում կայացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ խոստանալով առաջիկայում աշակերտների հետ ուղիղ եթեր կազմակերպել և նրանց բացատրել, որ կարևորը գիտելիքն է, ոչ թե գնահատականը: