ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է:
«Ես եթեր եմ մտել, որպեսզի ազդարարեմ կոմունալ ճգնաժամի ավարտը: Նախ ասեմ՝ այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով՝ անջատված է 2600 բաժանորդի էլեկտրական հոսանքը, որը ընդհանուրի 0.3 տոկոսն է, իսկ գազի պարագայում շուրջ 620 հազար բաժանորդներից՝ մոտավորապես 1300 մարդու գազը, որը 0.2 տոկոսն է կազմում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ իր հեռախոսազանգերը բաժանորդներին ինքնանպատակ չեն:
«Մենք խնդիր ունեինք թիրախավորել մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- հավելեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ ևս մեկ միջոցառում է իրականացվելու:
«Հիմա որոշում ենք կայացրել օգնել նաև այն սպառողներին, որոնք ունեն 10 հազար մեկ դրամից մինչև 25 հազար էլեկտրական էներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամի գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը»,- տեղեկացրեց վարչապետը:
Կոմունալ ճգնաժամի ավարտը։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, April 30, 2020