Քանի քաղաքացի է թեստավորվել Արցախում և քանիսն են վարակված

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, ընդհանուր՝ 2066։

Առողջացել է ևս 29 պացիենտ, ընդհանուր՝ 929։ Փաստացի բուժում է ստանում 1103 մարդ։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 32-ի։

Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 21125։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ