Հայրենական պատերազմի 287 վետերան կստանա 300 հազար դրամ պարգեվճար

Կառավարությունը այսօր որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի չափով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 86,100.0 հազար դրամ։

Հարցը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը:

Վարչապետը արձագանքելով՝ նշեց. «Պատերազմի 287 վետերան կա և նրանցից յուրաքանչյուրն այս որոշման արդյունքում 300 հազար դրամ պարգևավճար կստանա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ