«Նոր տարուց հետո կլինեն տհաճ անակնկալներ». Արփինե Հովհաննիսյան

Նախկին քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և նախարարությունների օպտիմալացման բացասական հետևանքների մասին․

«Առաջնային և ամենացավոտ հետևանքն, իհարկե, ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է: Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։

Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց»:

Արփինե Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ նոր տարոըց հետա սպասվում են նոր տհաճ անակնկալներ նոր կառավարության կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ