1982 թվականին էկրաններ բարձրացավ Բաբբարա Սուբհաշի «Դիսկո պարողը» ֆիլմը, որը դերասանին բերեց խելահեղ հաջողություններ: Հենց այդ տարի էլ նա համալրեց հնդկական հայտնի դերասանների հնգյակը, միաժամանակ նաև ամենաշատ վարձատրվող դերասանն էր։
Դրանից անմիջապես հետո սկսեցին դերասանին հրավիրել բազմաթիվ ռեժիսորներ և պրոդյուսերներ նկարահանումների։
Միթհունը ամուսնացած է եղել հայտնի մանեկեն Հելեն Լյուկի հետ, բայց հետո ամուսնալուծվեց նրանից և կրկին ամուսնացավ հնդիկ դերասանուհի Յոհիտա Բալիի հետ։ Վերջինիս հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցան չորս երեխաներ՝ երեք տղա և մեկ աղջիկ։