Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, որը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը:
Կենտրոնից հայտնում են, որ երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը:
ԲԿ-ի թիմի ցուցաբերած բարձրակարգ բուժօգնության շնորհիվ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված:
Նրան կենտրոնից այսօր ճանապարհել են ծափահարություններով, բարեմաղթանքներով և գեղեցիկ ծաղկեփնջով: