Ոստիկանությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ահազանգը «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ, այժմ գործողություններ են ընթանում:
«Ահազանգը ստացել ենք, ոստիկանությունում համապատասխան գործողություն է իրականացվում»,- 1lurer.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ տեղադրել է Դանիելյանը վնասված քթով լուսանկարն ու նշել, որ հարձակման է ենթարկվել Արթուր Դանիելյանը: