Գորգիսյանին կառաջարկենք այսուհետև փակել ոչ միայն քիթը, այլ նաև ականջները՝ Մարուքյանի հայհոյանքներից նուրբ ականջները պաշտպանելու համար

Հոտերի նկատմամբ նրբազգաց Գևորգ Գորգիսյանը, ով դեռ Հեղափոխության մեկնարկի ժամանակ, երբ ԱԺ-ում Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը վառեցին «Ազատության ջահը», թաշկինակով փակել էր քիթը, այսօր դժվար թե կարողանա դիմանալ ԴԻՄԱԿԱԶԵՐԾՎԱԾ Մարուքյան Էդմոնին, ով ԱԺ նիստերի դահլիճից ադեն իսկ հնչեցնում է հայհոյանքներ:

Այո, սա այն նույն կլասիկ պատգամավոր Մարուքյան էդմոնն է, ով բազմիցս ԱԺ ամբիոնից դժգոհել է սոցցանցերում իր և իր թիմակիցների հասցեին օգտատերերի հնչեցրած վիրավորական արտահայտութուններից:

Բայց այսօր… արի ու տես հենց նույն Մարուքյանի նյարդերն այլևս տեղի տվեցին և վերջինս սկսեց հահոյանքներ հնչեցնել արդեն իսկ ԱԺ նիստերի դահլիճում։

Սակայն նրբազգաց Գորգիսյանի ականջները դժվար թե դիմանան Մարուքյանի հայհոյանքներին, այս իսկ պատճառով առաջարկում ենք այսուհետև փակել ոչ միայն քիթը, այլ նաև ականջները…

Չնայած, որ նման տեմպերով մի օր միգուցե Գորգիսյանը ստիպված լինի փակել  նաև աչքերը, ինչ իմանաս, Մարուքյանի նյադերն արդեն իսկ տեղի են տվել և ալևս չի կարողանում թաքցնել իր քաղաքական մերկությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ