«Մարուքյանն իրեն պահում է Սերժ Սարգսյանի քաղաքական ջերմատանը ծիլ տված քաղաքական գործչի պես…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրռում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում հնչեցրած փոխադարձ վիրավորանքներին:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Նախօրոք ասեմ, Սիմոնյան Ալենը ոչ քեռուս տղան է, ոչ ազգականս, ոչ էլ վերջինիս մոլի երկրպագողն եմ կամ էլ ֆանատը…

Բայց… Սիմոնյանը Ալենը ԱԺ ամբիոնից քաղաքական հայտարարություններ էր անում ու զուսպ ճառ էր կարդում, երբ դահլիճից լսվեց Մարուքյանի՝ վերջինիս հասցեին հնչեցրած վիրավորանքը, որին հետևեց նաև հայհոյանքը…

Փաստացի, առաջին հայացքից միամիտ թվացող լոռեցի կլասիկ պատգամավորը, ով երբեք չի զլանում օդում ծածանել իր քաղաքական մեծ փորձառությունը, քաղաքական երկար-երկար տարիների գործունեությունը, այսօր իրեն պահում է Սերժ Սարգսյանի քաղաքական ջերմատանը ծիլ տված քաղաքական գործչի պես:

Մարուքյան Էդմոնը դարձել է մեր օրերի Շմայսը, չնայած որ անգամ Շմայսը իրեն թույլ չէր տալիս իր քաղաքական ընդդիմախոսներին հայհոյել այնպես, ինչպես Էդմոնն արեց…

Մի քանի օր առաջ փեսա Միշիկին առաջադրված մեղադրանքներից հետո Մարուքյանի մոտ սկսվել են նյարդային ջղաձգումներ, մեկ առաջարկում է պահուստային ֆոնդը դատարկել, մեկ էժանագին պոպուլիզմով է զբաղված, մեկ էլ ԱԺ նիստերի դահլիճում հայհոյանքներ է հնչեցնում…

Մի օր չտեսանք էն ՀՀԿ-ի ժամանակ թալանչիներին ԱԺ-ում ասեր անբարոյականի վաստակներ, էս ինչ արեցիք էս երկրի հետ…

Նույնիսկ տարիների երկար փորձը չօգնեց կլասիկ պատգամավորին մնալ քողարկված…

Կամ եթե շարժվենք Մարուքյանի տրամաբանությամբ, վերջինիս քաղաքական ընդդիմախոսները այսուհետև իրենց այլակարծությունը կարող են հայտնել վերջինիս հայհոյելով…

Ու էլ սրանից հետո թող չբողոքի սոցցանցերոմ իր ու իր թիմակիցների հասցեին օգտատերերի կողմից հնչեցրած վիրավորկան արտահայտություններից, այսօր ԱԺ-ում հեց ինքն անցավ ամենավերջին սահմանը…

ՀԳ. Իսկ հիմա թուլցեք ու վայելեք… էսօրվա եփած ԲՈՐՇՉԸ դժվար թե մարսեք…

Նախօրոք ասեմ, Սիմոնյան Ալենը ոչ քեռուս տղան է, ոչ ազգականս, ոչ էլ վերջինիս մոլի երկրպագողն եմ կամ էլ ֆանատը…Բայց……

Posted by Taron Chakhoyan on Tuesday, April 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ