Ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո քվեարկեց և ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Այն նախատեսում է հստակեցնել պարետի և պարետատան գործառույթները և լիազորությունները: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 82 կողմ, 12 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը կրկին առաջին ընթեցմամբ: Նախագծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ և 18 ձեռնպահ ձայներով:
Այն հստակեցնում է գործատու-աշխատող հարաբերությունները արտակարգ դրության պայմաններում:
Նախագծերի փաթեթների երկրոդ ընթերցման, ինչպես նաև բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումները ԱԺ-ն կշարունակի վաղը՝ ապրիլի 29-ին:
Ընկավ Միշիկի գիրկն ու մնաց…
Posted by Taron Chakhoyan on Tuesday, April 28, 2020