Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68-ամյա կին է, շփման շրջանակը պարզվել է։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12-ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, և բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,- ասաց Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում այսօր՝ ապրիլի 27-ին, գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիսի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, ով օրեր առաջ է վերադարձել Երևանից: Հիվանդի շփման շրջանակն այժմ պարզվում է, նա տեղափոխվել է Երևան:
Նախնական տեղեկություններով շփման շրջանակում նաև բուժաշխատողներ են:
Ավելի մանրամասն ինֆորմացիա կներկայացնենք ավելի ուշ: