Գավառում կրակոցներ են հնչել. մահացել է 2 մարդ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ին կրակոցների արդյունքում մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

«Ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրանոցներ են հնչել Գավառ քաղաքում՝ նախնական տվյալներով Գավառի համալսարանի մոտակայքում, որի հետևանքով կա երկու մահացած, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:

Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ