Մարտաֆիլմ հիշեցնող սպանություն՝ մահացել են «Նորատուսցի արջն» ու ռազմական ոստիկանության քննիչը

Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասել են. որ մահացածներից մեկը Նորատուս համայնքից է, մյուսն էլ ռազմական ոստիկանության քննիչ է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների եւ վիրավորների ինքնությունը:

Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներից 2-ը տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ՝ Երեւանի հիվանդանոցներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր:

Դեպի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանի, պետի տեղակալ Ակսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ալիկ Սուքիասյանի, Թորգոմ Չանդոյանի, Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ: Քիչ առաջ Գավառ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել Գավառում:

Հսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ