«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից պահանջում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աչքերին նայելով հայտարարի այն, ինչը քիչ առաջ իր ելույթում հայտարարեց։ Այս մասին Դավոյանն ասաց ԱԺ-ի իր ելույթում։
Նշենք, որ Անի Սամսոնյանը հայտարարել էր, որ Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց իրենք ու ժողովուրդը լուրջ ընդունեն:
«Դուք որտեղի՞ց գիտեք, թե ում ոնց են ընդունում, ում մասին ինչ կարծիք ունեն եւ նախեւառաջ լսեք Ձեր մասին կարծիքները եւ հետո նոր Ձեզ իրավունք վերապահեք մի մարդու մասին խոսել, ով դահլիճում չի գտնվում: Ես պահանջում եմ Ձեզնից, որ Դուք նույն բանը կրկնեք Ալեն Սիմոնյանի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին եւ ասեք, թե ումից եք լսել նման կարծիքներ։ Այս դահլիճում այսօր պոպուլիզմի ցերեկույթ էր։ Համաճարակի բռնկման հետ մեկտեղ, «Լուսավոր Հայաստանում» պոպուլիզմի բռնկում սկսեց»,- ասաց պատգամավորը։