2020 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության կարգը

2020 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի միայն Երևանում է առաջին դասարանցիների ընդունելությունն անցկացվել էլեկտրոնային տարբերակով:

«Առաջին դասարանցիների համար մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախ և առաջ Հանրակրթության մասին օրենքում: Փոփոխություններն ուժի մեջ մտան  ապրիլի 2-ին: Դրանով սահմանել ենք առաջնահերթություններ, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան որոշակի առավելություն ուսումնական հաստատությունում ընդգրկված լինելու առումով: Դրան համապատասխան փոփոխել ենք կարգը, որով կարգավորվում է  առաջին դասարանցիների ընդունելությունը»,-շեշտեց նա:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ կարգը շրջանառման վերջին փուլում է: Ըստ փոխնախարարի՝ այն կհաստատվի առաջիկա օրերին:

Ըստ այդմ՝ նախատեսված է գործընթացի  կազմակերպումը հունիսի առաջին տասնօրյակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ