Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63:

Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ