Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր աճում է

Ռուսաստանը վերջին երկու օրերին դարձել է կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն ունեցող երկրներից մեկը, գրավելով ութերորդ տեղը եւ առաջ անցնելով Իրանից։ Ներկայումս Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների կա 93 558 վարակման գրանցված դեպք, Իրանում՝ 91472 դեպք։

Առաջատարն իհարկե շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ վարակման հաստատված դեպքերի թիվը մոտենում է 1 միլիոնի սահմանին։ Երկրորդ տեղում Իսպանիան է մոտ 230 հազար դեպքով, երրորդում՝ Իտալիան՝ մոտ 200 հազար դեպքով։ Ապա գալիս են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ