«Նիկոլ արդեն վերջ․ Պետք է տվածդ խոստումները հերթով կատարես»․ Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նիկոլ արդեն վերջ։ Պետք է տվածդ խոստումները հերթով կատարես, այլապես վաղը ավելի դժվար է լինելու, (թեեւ արդեն դժվարացել է) նախ եւ առաջ քո եւ քո թիմի համար։ Հողը ոտքերիդ տակից գնում է։ Չես գնալու, չենք թողնելու, միայն պահանջելու ենք տվածդ խոստումները հերթով իրականացնել։

Լուծիր` Սահմանադրական ճգնաժամի հարցը, ԱԱԾ, ոստիկանություն, դատական խայտառակ համակարգ, գլխավոր դատախազություն, արդարադատություն..` որի պատճառով ոչ միայն իշխանություններն են տուժում, այլ ՀՀ քաղաքացիները անխտիր։ Պատասխանատվություն կրի եւ հանցագործ անփութության, անպատժելիության համար, որ տիրում է մեր երկրում։

Թավիշի մեջ տապակվեցինք։ Չես գնալու, պետք է այս ամենը արագ լուծվի։ Քանի դեռ մենք պատրաստ ենք քեզ հետ հավասար օգնել, եւ դուրս գալ այս քաոսից։ Կրկնում եմ, եթե ոչ, ապա խոր փոսի մեջ թաղելու է երկիրը, որի միակ պատասխանատուն իշխանություններն են լինելու։ Մենք չենք պայքարել, որ հեշտ-հանգիստ պարտվենք։

Նիկոլ, արդեն վերջ։ Պետք է տվածդ խոստումները հերթով կատարես, այլապես վաղը ավելի դժվար է լինելու, (թեեւ արդեն դժվարացել է)…

Posted by Արթուր Հայրապետյան on Tuesday, April 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ