Այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի գրասենյակից:
Հավելենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Նշվում է, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում: