«Առաջիկա 10 օրվա ընթացքում նախատեսում ենք մեղմացնել սահմանափակումները». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ պարետը որոշում է կայացրել, որով հանվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կմ հեռավորությամբ հեծանվային վարժություններ և ֆիզիկական վարժություններ իրականացնելու սահմանափակումը, և թուլացվելու է ռեժիմը։

«Այժմ ավելի թուլացվելու է ռեժիմը և թույլատրվելու է զբոսնել բնակավայրից 1 կմ հեռավորության վրա։ Ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում՝ առավոտյան 10։00-12։00-ը և երեկոյան 19։00-21։00-ը։ Պայմանով, որ ընտանիքի անդամների հետ լինի զբոսանքը։ Բայց սրա հետ միասին, պահպանվելու է տեղաշարժման թերթիկը։ Մենք ընդհանուր առմամբ գնալու ենք սահմանափակումների մեղմացման։

Եթե արտառոց բան չպատահի, ինչ ժամանակացույցով՝ պարետատունը կհայտարարի։  Մտածում էինք, որ առաջիկա 10 օրերի ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց բոլոր ոլորտների համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության որոշ կանոններ սահմանի։ Այսինքն՝ ռեստորանները ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար, սրճարանները, արտադրամասերը։ Միայն կրթական համակարգն է, որ մենք սահմանափակված կպահենք»,- նշեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ