Վարչապետը պարզաբանում է կոմունալ վճարումների հետ կապված հարցերը

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ անդրադարձավ «կոմունալ ճգնաժամին»։ Վարչապետը նշեց, որ երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացավ այս ճգնաժամը, պարզ էր, որ շատ մարդիկ իրենց սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանալու վճարել կոմունալ ծախսերը։

Իսկ երբ իրենք հայտարարեցին, որ կոմունալ վճարները չտալու դեպքում անջատումներ չեն լինելու, դրանից սկսեցին օգտվել ոչ թե նրանք, ովքեր իսկապես չեն կարողանում վճարել, այլ նրանք, ովքեր կարող են, բայց չեն ուզում վճարել։

«Այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարեն նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, տեսնում էինք, որ հարուստ մարդիկ չեն վճարում։

Այստեղ առաջանում է հետևյալ խնդիրը, որ փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն կարողանում վճարել իրենց արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել մատակարարողներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ։ Բայց ամենակարևոր ռիսկը՝ համակարգը կարող է քանդվել։ Ոչ թե կարող է խոսք գնալ, որ 1000, 5000 բաժանորդի էլէկտրաէներգիան անջատեն, այլ կարող է խոսք գնալ, որ երկրում էներգետիկ համակարգը չաշխատի»,- նշեց վարաչապետը՝ հավելելով, որ, օրինակ՝ ՀէՑ-ը պետության ամենախոշոր հարկատուներից մեկն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ