«Հույս ունեինք՝ լույսը չեն անջատի երեխաների վրա». եկամտից զրկված ընտանիքների հոսանքն անջատել են

Սարի թաղում բնակվող Ֆաթիմա Մկրտումյանի երեխաներն այսօր չեն կարողացել մասնակցել օնլայն դասին։ Լույսն անջատել են պարտքի պատճառով, այսօր վճարումների վերջնաժամկետն էր։

Այս տանը վարձով են ապրում, գազ չունեն, հոսանքի այլընտրանքը փայտի վառարանն է։ Ասում է՝ ամուսինը բանվոր է, մինչև կորոնավիրուսը, գործ պատահում էր, ծայրը ծայրին հասցնում էին։ Մեկ ամսից ավելի է՝ գործ չկա, ինքն էլ չի աշխատում, պարտքերը կուտակվել են։

«Աշխատում էր, կարողանում էինք վճարեինք, բայց էս վիրուսի պատճառով, որ չի աշխատում, մի քիչ դժվար է: Բանվորություն, ասենք ինչ որ կարողանում էր, ինչ լինում էր անում էր», — նշեց Ֆաթիմա Մկրտումյանը:

Ֆաթիման լսել էր, որ մինչև արտակարգ դրության ավարտը կարող էին չվճարել, բայց տեղյակ չէր, որ իրավիճակ է փոխվել։ Խոստացված ժամկետից շուտ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը ֆորս մաժորը վերացած է համարել։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ու «Գազպրոմը Արմենիա» ընկերություններն էլ զգուշացրել են՝ 10 հազար դրամից ավելի հոսանք ու 30 հազարից ավելի գազ սպառած բաժանորդների վճարումների վերջնաժամկետը ապրիլի 27-ն է։

Մանրամասները՝  Ազատություն Ռադիոկայան-ի տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ