«Օրվա իշխանությունը չխնայեց 82-ամյա պապիկին սեփական փիառի համար»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերի ժամանակ անդրադառնում է վարչապետի ուղիղ եթերին և Արտուշ պապիկի հետ կապված միջադեպին։

Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը, մոտավորապես ժամը 2։00–ին, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

82–ամյա պապն ապրիլի 24- ի  առավոտյան ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներից` գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց նրան ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։

Արտուշ պապն ասել էր, որ ինչ գնով էլ լինի, պետք է բարձրանա հուշահամալիր ու իր պարտքը կատարի։ Ծաղիկները ձեռքին պապիկի լուսանկարը տարածվել էր համացանցում, նա գերել էր օգտատերերի սրտերը, որոնք քննադատում էին ոստիկանությանը՝ նկատելով, որ տարեց քաղաքացու համար կարելի էր բացառություն անել։

Արտուշ Միրզոյանը խորհրդային տարիներից ոչ մի ապրիլի 24 բաց չէր թողել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ