ՀՀԿ համաժողով տեղի չի ունենալու նոյեմբերի 11-ին: Փոխարենը լինելու է ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու է մոտ 250 հոգի: Նիստը վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, տեղեկություններ կային, որ այդ համաժողովը լինելու էր համալիրում:
Խորհրդի նիստի ժամանակ քննարկվելու է՝ արդյո՞ք ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ ընտրություններին, թե՝ ոչ, մասնակացության դեպքում ովքեր են առաջադրվելու եւ նմանատաիպ այլ հարցեր:
Չի բացառվում, որ նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանն ընտրվի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, որպեսզի գլխավորի համամասնական ցուցակը: Ի դեպ, Սարգսյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, դա հնարավորություն է՝ ապաշխարելու սխալների համար:
«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: