Այս տարվա ապրիլի 24-ի մեր միջոցառումները, իմ կարծիքով, 100 տոկոս անթերի չէին, թեեւ ապրիլի 24-ի երեկոյան միջոցառումը շատ մոտ էր անթերիին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ապրիլի 24-ի միջոցառումներին եւ դրանց խորհրդից:
«Մենք նաեւ քննարկում էինք, որ հաջորդ տարիներին, այն դեպքում, երբ Ծիծեռնակաբերդի ավանդական երթը տեղի կունենա, մենք այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները եթե չօգտագործենք հաջորդ տարի, ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել: Մենք հիմա նաեւ հաջորդ տարվա մասին ենք մտածում:
Հույս ունենք, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի, եւ մենք բոլորս նախկինի նման հարյուր-հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,-ընդգծեց վարչապետը:
2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումների մասին. ճգնաժամը որպես հնարավորություն թեզի իրագործումը:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, April 26, 2020