Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնել, կամ հյուրանոցներում չպահել, այլ թեթև կամ ասիմպտոմ դեպքերով հիվանդները կմնան տանը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ վարակի տարածման մյուս ուղղությունը» բժշկական կենտրոններն են։ «Մենք մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու, բժիշկների և այլ հիվանդություններով պացիենտներին պաշտպանելու համար»,– ասաց նա։