Արման Հովհաննիսյանն այս օրերին ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ–ում, որտեղ մասնակցել է մտերիմներից մեկի երեխայի մկրտությանն ու ստանձնել կնքահոր պարտականությունները։
Ի դեպ, Արմանի հրապարակած լուսանկարում ոչ միայն սանիկն է, այլև կինը` Աննան և դուստրերը` Գայանեն ու էլենը։ Երգիչը հազվադեպ է ցույց տալիս ընտանիքի անդամներին։ Նրա երեխաներին լսարնը տեսել էր, երբ դեռ բավականին փոքր էին։
Երգչի ավագ դուստրը` Էլենը, 14 տարեկան է, կրտսերը` Գայանեն` 6։