Հոլիվուդյան դերասանների հոնորարը՝ մեկ բառի համար

Ամերիկյան Casumo ընկերությունը հաշվել է, թե հոլիվուդյան աստղերը մեկ բառի համար որքան հոնորար են ստանում։ kulturomania.ru կայքը, հղում անելով Cinema Blend-ին, գրում է, որ կադրում տեքստի համար ամենաշատը ստանում է Թոմ Կրուզը։ Մեկ բառի համար նա ստանում է 7000 դոլար։

Նրա բարձր ցուցանիշը բացատրվում է նրանով, որ դերասանը հաճախ հրաժարվում է աշխատանքի համար ֆիքսված դրույքաչափից, այլ գերադասում է տոմսարկղային եկամուտներից վերցնել տոկոս:

Երկրորդ տեղում է Կուրտ Ռասելը։ Նրա արտասանած բառը կադրում արժի 5,6 հազար դոլար։ Ջոնի Դեպը մեկ բառի համար ստանում է 4,8 հազար դոլար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ