Աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ֆեյսբության էջում գրել է, որ  Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել:

«Համաճարակի օջախ հանդիսացող տարածքի վրա անթաքույց աչք են փակում: Իսկ աղբակույտերը ժամ առ ժամ սնկի պես ավելանում են: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել: Ի դեպ, աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում:

Նշենք, որ տարածքի մաքրման պատասխանատուն առևտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում»,- մասնավորապես նշված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ