Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Մանվել Գրիգոյանը իբրև թե կտրուկ վատացել է և նա մահամերձ է

ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել դեկտեմբերի 21-ին գրավով ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանին։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ Գրիգորյանը չի կարող լինել ազատության մեջ՝ հաշվի առնելով, թե նրան ինչ հանցագործությունների կատարման համար են մեղադրում: «Կան բոլոր իրեղեն ապացույցները նրա հանցագործությունների մասին:

Վտանգ կա, որ այդ մարդը կարող է սադրել, հրահրել ինչ-որ միջադեպեր Էջմիածնում: Ես չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը ինչ-որ հիվանդություններ ունի», — հայտարարել է ցուցարարներից մեկը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։

Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երեւան-Արմավիր մայրուղին, դեպի քաղաք տանող բոլոր փողոցները: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ