Չինացի բժիշկների մաշկը մգացել է կորոնավիրուսային ծանր հիվանդությունից հետո

Կորոնավիրուսով վարակված և մահից հազիվ փրկված չինացի բժիշկները, հիվանդության ծանր փուլից հետո ուշքի գալով, պարզել են, որ իրենց մաշկը մգացել է։ Այս մասին հայտնել է Daily Mail պարբերականը։

«Սարսափել էի, երբ գիտակցության եկա ու պարզեցի իմ առողջական վիճակը»,- ասել է բժիշկներից մեկը։

Բժիշկներ Յու Ֆանն ու Հու Վեյֆենգը կորոնավիրուսով վարակվել էին հունվարին։ Նրանց մաշկի գույնի փոփոխությունը կապված է հորմոնալ խանգարումով, որը կորոնավիրուսի պատճառով լյարդի վնասման հետևանք է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1677-ի։

Ապաքինվել է 75 մարդ, ընդհանուր՝ 803 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 846 է։

Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 17342 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ