Ներողություն խնդտելու փոխարեն Մանվելը գնացել է տուն ու հրավառություն արել

1in.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Մանվել Գրիգորյանի երբեմնի հակառակորդ Հակոբ Հակոբյանը հայտնել է

«Մարդուն երբ որ բանտարկում են, մարդը գնում է, մտածում է իր կատարած սխալների մասին, զղջում է, բայց Մանվելի պահվածքն այնպիսին  էր, որ նա չի զղջացել և կարծես արդարացնում է  իր արածները։ Իմ ասածը վկայում է  այն մասին, որ երբ ժողովուրդը մերժում էր իրեն, ինքը ազատ արձակվելուց հետո գնացել է իր բնակարան, ու հրավառություն են արել, սալյուտներ են բաց թողել։

Էդ ո՞ր արժանիքի համար էին սալյուտ կրակում։ Դրանից հետո, կարծում եք, ժողովուրդը պետք է ներե՞ր նրան։ Ժողովուրդը նրան կարող էր ներել, եթե նա ներողություն խնդրեր։ Բայց Մանվելը դա չարեց։

Փոխարենը, անտեսելով իր դեմ բողոքը, գնաց տուն, դհոլ-զուռնա բերեցին, դիմավորեցին, սալյուտ կրակեցին, թե իբր էջմիածինցիք Մանվելին սպասում են։ Մարդիկ ավելի շատ վրդովվեցին նրա այդ արհամարհական պահվածքից։ …նա եթե զղջացած լիներ, գլուխը կախած լուռ կգնար տուն։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ