«Ամեն ինչ պետք է անենք, որ ՄԱՆՎԵԼՆԵՐ այլևս աճեն». Վահան Բադասյան

Ես հիշում եմ, որ Սամվել Բաբայանը եկավ Հադրութ և ասաց, որ Մանվելին քշելու է, քանի որ ինքը այս-այս բաներն է անում, պատրաստ եղեք դիրքերն ընդունելու։ Ցավն այն է, որ հետագայում վիճակը ծանրացավ, Մանվելը բրիգադի հրամանատար էր՝ մոտ 2000-3000 զինվորի հրամանատար, և նրան նորից տվեցին հյուսիսային թևը։ Հետո Մանվելը նորից Հադրութ եկավ և հարավային թևն էր պահում։ Եվ արդեն նկարագրելու չէ, թե ի՜նչ թալան էր իրականացնում, թե խաղաղ պայմաններում քանի՛ զինվոր է զոհվել հանելուկային պայմաններում։

Հիմա բոլորի հարազատները, ովքեր կկարդան իմ ասածները, իրենք երևի թե պարտավոր են ձայն բարձրացնելու։ Էլ չեմ ասում այն բոլոր թալանը, որ նա արել է՝ ճանապարհներ փակելով, մարդկանց մեքենաները խլելով։

Ինքն էր, Նազիկն էր, իր շրջապատը, և պատկերացնո՞ւմ եք՝ ճանապարհները փակող 12 պոստ կար Հադրութից Խնձորեսկ։ Սա մինչև1998-99 թվականները։ Իսկ հետագայում թե Հայաստանում ինչ է կատարել, բոլորը քաջ գիտեն։ Որքան սպանություններ կան հանելուկային պայմաններում։

Չեմ մոռացել մի դեպք. Հադրութում Մանվելի ճակատի մարդիկ եկել զինվորին սպանել են և երկու ժամ հետո «ինքնասպանություն» գործած այդ զինվորի դիակը բերել են տվել մորը: Եվ այսպես շատ դեպքեր կան: Եվ Մանվելին չպատժեցին, թող Մանվելն արժանանա ժողովրդի դատին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ