Բողոքի ակցիա դատախազության մոտ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով։

Նրանք պնդում են, որ «Մանվել Գրիգորյանը մնալով ազատության մեջ հանրության համար մեծ վտանգ է ներկայացնում»։

«Մանվել Գրիգորյանն ամբողջ ազգի համար եղել է մեծ վերք։ Նա 25 տարի դիկտատուրայի ռեժիմում է պահել մի քաղաք, նա 25 տարի թալանել է բանակը, նա 25 տարի թալանել է պետական բյուջեն։

Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտի, որ եթե կա Մանվել Գրիգորյանն, ուրեմն կա խնդիր», — «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի կազմամերպիչներից Ջիվան Աբրահամյանը՝ շարունակելով. — «Մենք պահանջում ենք արագացված դատավարություն։ Մենք մեր ակցիաները շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ