«Քոչարյանը մինչև վերջ Հայր Մերը չսովորեց». Արամ Մանուկյան

 

«Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կա՞ր մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։

Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչո՞ւ չես անդրադարձել, թե….

ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։  Ինչու չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։ Ոնց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչաստկովիի մակարդակի գործ է։ Ինչու դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր՝ պարտակելով իրողությունը։

Հ.Գ. Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյուջեյի 20%֊ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը», եզրափակել է Ա. Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ