Ո՞ր ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:

Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18.0 հազար դրամով ավելի:

Կառավորության նիստում նաև որոշում ընդունվեց ասպիրանտուրայում սովորողներին տրվող կրթաթոշակի չափը 35000 դրամով ավելացնելու մասին, համապատասխանաբար, հայագիտական  ուղղվածությամբ մասնագիտությունների համար կկազմի՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտների համար՝ 65000 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ